Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ դիմակավորված անձինք ներխուժել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ահազանգը փոխանցողի խոսքերով` «սպանում են»: Տվյալ դատապարտյալին վերջերս են «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել Նուբարաշեն: Ըստ ահազանգի` դիմակավորները սպանում են նաև այլ դատապարտյալների:
Հրավիրում եմ պատկան մարմինների և դիտորդական խմբի ուշադրությունը խնդրին, ինչպես նաև Պաշտպանի գրասենյակի թեժ գծին շտապ միջոցներ ձեռնարկել կամ այցելել: Ասեմ նաև, որ ՔԿՀ-ներում բռնությունների մասին ահազանգերը վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ անմարդկային մեթոդներով»: