Երևանի քաղաքապետարանը Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների վերաբերյալ տեղեկացնում է․
Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում գտնվող շուրջ 1560ք.մ. մակերեսով տարածքը օտարվել է առնվազն 2000-ականներին՝ Երեւանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից (ավելի մանրամասն սրա վերաբերյալ կարելի է տեղեկանք վերցնել Կադաստրի կոմիտեից):
26.12.2019թ.-ին Երևանի քաղաքապետարանը տարածքի սեփականատեր քաղաքացի Ռուզաննա Ասուլյանին 2 ստորգետնյա և 10 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով տրամադրել է հ.01/18-07/2-116226-1352 նախագծման թույլտվությունը՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի:
Հետագայում տարածքը ձեռք են բերել քաղաքացիների Էդուարդ Սուքիասյանը և Ագնեսա Մանուկյանը, ինչի արդյունքում հողամասը անվանափոխվել է և վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրվել է 20.05.2020թ. հ.01/18-07/1-Ս-1742-438 նախագծման թույլտվությունը:
Քաղաքաշինական եւ այլ նորմերի համապատասխանությունը.
Կառուցապատման նախագծի՝ նորմերին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություններ են տվել
«ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ.,
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ.,
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ.,
«ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ 13.04.2020թ.:
Այս եզրակացույունների հիման վրա հիման վրա Երևանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել և 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը:
Ըստ համաձայնեցված նախագծի, նշված տարածքում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի:
Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը՝ 625 քմ: