ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է:
Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ:
Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:
Սահմանվել են մի շարք սահմանափակումներ որոխաների համար, որոնց հետ ծնողների մի մասը համաձայն չի։