6 փաստաբան կոլեկտիվ հանրագիր է ներկայացրել կառավարություն՝ բաց տարածքներում և ավտոմեքենայում դիմակ կրելու սահմանափակման հետ կապված։
Հեղինակներն են՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Մանե Կարապետյանը, Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Գևորգ Մկրտչյանը և Արաքս Վարդանյանը։
«․․․գտնում ենք, որ պարետի կողմից հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումն իրավաչափ չէ և ենթակա է վերացման․․․»,-նշել են նրանք։
Հիմնավորման մեջ փաստաբանները նշել են, որ մարդու մաքուր օդ շնչելու իրավունքը բնական իրավունք է և այն չի կարող սահմանափակվել։
Մանրամասները՝ այստեղ
Հանրագիրը հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն է։
Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:
«Հանրագրերի մասին» օրենք