Կորոնավիրուսից 2 կին է մահացել, հիվանդացության նոր դեպքերը 33-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից.

  • 36049-ն` առողջացած,
  • 854-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 2-ն են)
  • 5666 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 256ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 1-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 195194 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 33 նոր դեպք և 58 առողջացած, կատարվել է 380 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին) և 71 (կին) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել