Ուսումնական տարվա մեկնարկից անխուսափելիորեն կավելանա նոր վարակների թիվը․ ԱՀԿ ներկայացուցիչ

Կորոնավիրուսի 2-րդ ալիքից հնարավոր է խուսափել, այժմ բժիշկները դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքներն ունեն:

Նման գնահատական հնչեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռազմավարական նախաձեռնությունների ղեկավարի օգնական Ռանիերի Գուերան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուսումնական տարվա մեկնարկից անխուսափելիորեն կավելանա նոր վարակների թիվը, քանի որ աշակերտների միջև ֆիզիկական շփումը անհնար կլինի կանխել: Դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ կորոնավիրուսով երեխաների վարակելու խնդիրը: Օրինակ՝ կա տեսակետ, որ 10-11 տարեկան երեխաները ավելի քիչ են վարակում շրջապատում եղողներին: 12 տարեկանից հետո մեծանում է դեռահասի վարակը փոխանցելու կարողությունը»,-նշել է նա:

Ավելի վաղ ԱՀԿ-ն նշում էր, որ դիմակ կրելու նվազագույն տարիքը 12 տարեկանն է: 6-ից 11 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օգտագործել դիմակ ՝ կախված հանգամանքներից: Մինչև 5 տարեկան երեխան դիմակի կարիք չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել