Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին նոր գործեր չեն մակագրվի։
Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 14-ին։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի` աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող առանձնակի բարդության գործերի քննությունն ավարտված չլինելու հանգամանքը, հաշվի առնելով ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է.
Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի թիվ ԲԴԽ-58-Ո-129 որոշման 1-ին կետով և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի փետրվարի 20-ի թիվ ԲԴԽ-4-Ո-7 որոշման 1-ին կետով սահմանված ժամկետը երկարաձգել 6 (վեց) ամսով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։