Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը օգոստոսի 14-ին և 17-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն 2 դպրոց նոր տնօրեն ունի։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի համար 185 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020թ. օգոստոսի 3-ի (հ.11 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 11.08.2020թ. h.12/79208 զեկուցագիրը`
1.«Երևանի համար 185 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Էլմիրա Հովհաննեսի Պողոսյանի հետ 2020 թվականի օգոստոսի 14-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (14.08.2020թ.-14.08.2025թ.)՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»:
Հաջորդ որոշման համաձայն․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի համար 45 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020թ. օգոստոսի 3-ի (հ.11 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 11.08.2020թ. h.12/78698 զեկուցագիրը`
1.«Երևանի համար 45 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լուսինե Արտուշի Պարոնյանի հետ 2020 թվականի օգոստոսի 17-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (17.08.2020թ.–17.08.2025թ):
2.«Երևանի համար 45 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Ռուբենի Գրիգորյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։