Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետի (ծածկագիր 18-34.18-Ղ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետի (ծածկագիր 18-34.18-Ղ4-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետի (ծածկագիր 18-34.18-Ղ4-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է տեղում),
- անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 21-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 1430-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը՝ 256620 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. Հոդվածներ՝ 5,6,17,21,24, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
- «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 16,17,18, 22,23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
- «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ՝ 3,4,6,8,9,14, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
- «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 16,31,33,34, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=120733
- «ՀՀ հողային օրենգիրք» հոդվածներ՝ 2,23,60, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=74667
- «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 4, 6, 8, 13, 14, 21, 25, 26, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=38019
- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 6, 18, 46, 52, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=73271
- «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք. հոդված 3, 17, հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=69797
- «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 3,4,5,6,7, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=51750
- Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
- Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար: Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, հղումը՝ http://fliphtml5.com/fumf/irey/#p=2
- «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կրթությւան,գիտության ,մշակույթի և սպորտի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2, հեռախոսահամար՝ 010-599 659):