Վարչապետի որոշմամբ Արտակ Դավթյանը գործուղվում է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանին 2020 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ 6-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովին («Армия-2020») մասնակցելու նպատակով:

2. Արտակ Դավթյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Դավթյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել