Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։ Չզարմանաք»։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 21-ի ցերեկը, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ին կնվազի 11-13 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 37.20C (2001թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 12.70C (1977թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.90C