Ստեփան Մաչյանը՝ Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։

Տիկին Ղալեչյանըշնորհավորելով նորանշանակ տնօրենինընդգծել էոր Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունիև համոզմունք է հայտնելոր այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ Փոխնախարարը նկատել էոր ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի մեծանում ենև Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում:

 Ստեփան Մաչյանըշնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և իրեն ցուցաբերած վստահության համարմեծապես կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի դերն ու նշանակությունը ճանապարհաշինության գործում։

 «Ոլորտի զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթություններում։ Պետական հատվածում աշխատանք կատարելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք համակարգաստեղծ և ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելուամրապնդելու հարցինքանի որ դրանք են ապահովելու հետագա առաջընթացը՝ անկախ նրանիցթե տվյալ պահին ով է այդ համակարգը ղեկավարում։ Եվ ճանապարհային դեպարտամենտն ունի բոլոր հնարավորություններն ինստիտուցիոնալ կառույցի դերում հանդես գալու համար»‚- նշել է պարոն Մաչյանը։ 

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿի աշխատակիցները նորանշանակ ղեկավարին մանրամասնորեն ներկայացրել են իրենց գործունեությունըծրագրերն ու խնդիրները։ Պարոն Մաչյանն հետագա աշխատանքում կարևորել է միասնականթիմային մոտեցումըիսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել