Ազգային ժողովի պատագամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Այսօր մի քանի լրատվամիջոցներ շրջանառության մեջ են դրել այն թեզը, թե իբր Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից կամ իրենց տերմինալոգիայով ասած «զադնի է դնում»: Որպես Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ստիպված եմ հիասթափեցնել Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ բոլոր երազանքներ ունեցողներին: Գագիկ Ծառուկյանը քաղաքականության մեջ ունի իր առանձնահատուկ տեղն ու դերը և առաջիկայում ևս շարունակելու է զբաղեցնել այն»։