Օգոստոսի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ԵՔՎ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Բարեկամություն» կայարանի նախասրահից կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով, ինչպես և գաղտնի փականով դանակ ու սուր ծայրով մետաղյա իր, որոնք առգրավվել են։
Նշանակվել են դատաձգաբանական ու դատատեխնիկական փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: