Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության փորձագետի հաստիքում աշխատանքի է հրավիրվում իրավաբան՝
– առնվազն բակալավրի աստիճանով,
– հայերենի գերազանց իմացությամբ,
– ռուսերեն և անգլերեն լեզուների պարտադիր իմացությամբ (այլ լեզուների իմացությունը դիտվելու է որպես առավելություն),
– քաղաքացիների հետ բարեկիրթ հաղորդակցման հմտություններով,
– իրավական փաստաթղթեր և վերլուծական կարծիքներ կազմելու փորձը պարտադիր է,
– օրենսդրական ակտերի նախագծերի հետ, ինչպես նաև դատական ոլորտում աշխատանքային փորձը դիտվելու է որպես առավելություն:
Հակիրճ ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեով:
Այս մասին հայտարարություն է տարածել պատգամավոր Տարոն Սիմոնյանը։