Կորոնավիրուսի դեպքերը շարունակում են նվազել․ մեկ մահ է գրանցվել

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից.

  • 35226-ն` առողջացած,
  • 833-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 1-ն են)
  • 5748 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 249ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 4-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 188567 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 244 առողջացած, կատարվել է 1906 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 70 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել