Մահացել է Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը․ ՊՆ հայտարարություն

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը». Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերն առավել հնչեղ են դառնում հատկապես այն ժամանակ, երբ վտանգվում են հայրենքի սահմաններն ու ժողովրդի անդորրը: Երբ առյուծածին մայրերի հերոս որդիները հայրենիքի փրկության նժարին դնում են ամենաթանկն ու սեփական արյամբ գրում հարազատ ժողովրդի ճակատագիրը: Հայտնում են ՊՆ-ից։

Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը՝ Բավական Աբրահամյանը, մեկն է այն մայրերից, որոնց սիրասուն ու հայրենապաշտ սրտում մեր գոյապայքարը սնող ակունքն է, որոնց անմնացորդ նվիրումը, սերն ու ուժը կերտում են սահմանին կանգնած քաջերի ոգին ու հայրենիքի համար կյանքը չխնայելու առաքինությունը: Բավական Աբրահամյանի նման մայրերի կերպարով է ամբողջանում հայրենիքի կերպարը մեր սրտում, ու նրանց հանդեպ սիրով է չափանշվում մեր սերը առ Հայրենիք: Բավական մայրիկը ավարտեց իր երկրային ուղին և գնաց միանալու այն սուրբ Մայրերի աստղաբույլին, որոնց խնկելի ձեռքերում մեր հայրենիքի ճակատագիը մնաց աննկուն ու չբեկվեց:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Բավական Աբրահամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մաղթում ոգու ամրություն և ուժ կորուստը հաղթահարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել