Բուհերում և դպրոցներում դասերին աշակերտները դիմակ կկրեն․ Արայիկ Հարությունյան

Սեպտեմբերին դպրոցներում մեկնարկող դասերին ուսանողներն ու աշակերտները կներկայանան դիմակներով։ Դպրոցները կապահովվեն ախտահանիչ միջոցներով։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Այս մասին Azatutyun.am-ին փոխանցել է ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Չեն գործի նաև ճաշարանները։ Ուսուցիչները, ըստ նախարարի` լրացուցիչ աշխատանքներ չեն ունենա։ Ֆիզկուլտուրայի ու երգեցողության դասերի միայն տեսական մասը կկազմակերպվի, երգի ժամին չեն երգի, ֆիզկուլտուրայի ժամին չեն վազի կամ չեն թռչկոտի, որպեսզի կորոնավիրուսի տարածման վտանգ չլինի։

Նախարարը տեղեկացրել է, որ սովորողների 20 հոգանոց խմբերի անցնելու համար, եթե դասասենյակների խնդիր առաջանա, անհրաժեշտության դեպքում դասերը կկազմակերպվեն նաև նախասրահներում և ֆիզկուլտուրայի դահլիճներում, այնքան, որքան եղանակը թույլ կտա։

Եթե դասարաններում կորոնավիրուս հայտնաբերվի, բոլոր համադասարանցիներն ամենայն հավանականությամբ կթեստավորվեն։ Թեստավորման արդյունքներից պարզ կդառնա՝ դասարանը կդադարեցնի դասերը, թե ոչ։

Հիշեցնենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար դասապրոցեսը կսկվի սեպտեմբերի 1-ից:

ՀՀ-ում մարտից կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում և բուհերում դասապրոցեսն ընթացել է հեռավար եղանակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել