Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը հրաժարական է տվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գործընկերներ, դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ Ուզում եմ տեղեկացնել, որ վայր եմ դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի լիազորությունները:

Համատեղ աշխատանքի համար շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավարությանն ու ավագանու խմբակցություններին:

Վստահ եմ, որ այսուհետ ևս հանրակրթության վարչության թիմն ամեն ջանք կգործադրի ոլորտի առջև ծառացած խնդիրները արդյունավետ լուծելու ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել