Վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի կենսագրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 18-ին, Վաղարշակ Հարությունյանին նշանակել է վարչապետի գլխավոր խորհրդական։

Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Վաղարշակ Հարությունյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 28-ին, Ախալքալաքում։

2002 թվականի հուլիսի 22-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանը իր աստիճանազրկումը համարում է անօրինական, իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի հիմնադիր անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր[2]։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել ԵԿՄ փոխնախագահ։

Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանը այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն։

Կրթություն

1978 թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ոազմածավային ուսումնարանը։
1991 թ. -Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Սանկտ-Պետերբուրգ) և Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա):

Զինվորական ծառայությունը

1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1986-1990 թթ. – Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա։
1991-1992 թթ. – ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
1992-1994 թթ. – ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ։
1994-1999 թ. – ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ։
1999-2000 թթ. – ՀՀ պաշտպանության նախարար։
2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։
2019 թ. օգոստոսի 24-ին Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ ՀՀ նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին: ՀՀ պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է:

Քաղաքական գործունեությունը

2002-2006 թթ. – «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
2008 թվականից «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։

Կոչումները

Գեներալ-մայոր (19.09.1994)։
Գեներալ-լեյտենանտ (20.09.1996):

Վաղարշակ Հարությունյանը 1999-2001 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել