Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 18-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2019 թվականի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած էր ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված հրամանագիրը, որով վերջինս պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զրկել էր կոչումից:
Ռոբերտ Քոչարյանը նշված հրամանագիրը ստորագրել էր 2002 թվականի հուլիսի 22-ին: