ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ…
Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ… Էս ի՞նչ եք խոսում…
Ո՞նց թե նախարարը ծառա է: Ծառային տերը չի ընտրու՞մ: Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել…
Եվ հետո, ծառան պետք է լինի մաքրակենցաղ, հմուտ և արագաշարժ… Դու նախարար ունես, որ սկի ճանճ չի կարա սատկացնի. Ի՞նչ ծառա լինելու մասին ա խոսքը…
Այսինքն՝ մեջի խեղճուկրակը քո նախարարներն ու մարզպետներն ե՞ն…Բա ինչի՞ նույն պարգևատրումը չեք տալիս գիտության, մանկավարժության, բժշկության, օրինականության պահպանման, արվեստի ու մշակույթի ծառաներին:
Մարդիկ 34 հազար դրամով դաս են տալիս համալսարանում, դպրոցներում, 100 հազար դրամի համար փրկարարը վտանգում ա իր կյանքը… Չէ, վայ, մոռացա…
Վերջիններս ձեր հետ չեն քայլել, դմփ-դմփ-հու չեն բղավել…Չեք կարողանում էլի ստից կտրվել, հո զոռով չի… »