2020թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Հովսեփյան փողոցում հայտնաբերվել է Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու դի` պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներով:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: