Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդի նախաձեռնությամբ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Կցորդներին ներկայացվել են հետազոտող սարքերի հնարավորություններն ու ընթացող լաբորատոր աշխատանքները: