Ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին․ Գոգյանը պատասխանում է հարցերին

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության կողմից տարածված հայտարարությանը, որով ՀՊՏՀ նորընտիր ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվում է։

«Այսօր կեսօրին հրապարակվեց հայտարարություն, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է վարչական բողքները և վերականգնել է Դիանա Գալոյանի դոկտորի գիտական աստիճանը։ Ես կարիք եմ զգում, որ լուսաբանեմ ձեզ, մինչ այս պահը երբեք ուղիղ եթեր չեմ արել, փորձել եմ կատարել իմ գործը և միայն երբեմն ֆեյսբուքյան գրառումների միջոցով եմ որոշ բաներ մեկնաբանել, բայց այժմ կարծում եմ, որ կարիք կա մեկնաբանության։

Շատ մեղադրանքներ հնչեցին իմ հասցեին այսօր և վերջին մի քանի շաբաթներին, թե ինչու ԲՈԿ-ը զրկեց Դիանա Գալոյանին դոկտորի գիտական աստիճանից, բայց ոչ մի կերպ չզրկեց Ռուբեն Հայրապետյանին՝ դոկտորի գիտական աստիճանից, և ասեմ, որ վարչական վարույթը բավարարող 28 և 34 էջանոց փաստաթղթերի մեջ այդ մասին նույնպես գրված է։ Այսինքն մեկնաբանվում է, որ Սմբատ Գոգյանը ռեկտորի մի նախկին թեկնածուին արդարացնում է, մյուսին՝ մեղադրում։ Դրանք հերքելու համար, պազապես մի բան կարող եմ ասել, որ Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը նայող հանձնաժողովի համանախագահն եմ եղել և ասել ենք, որ կան արտագրություններ»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել