Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պարգևատրվել է 1 միլիոն 800 հազար դրամով։
Որոշման մեջ, որը ստորագրել է Երևանքի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ասվում է․
«1. Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից աշխատանքային և ծառայողական պարտականությունների բարեխիղճ ու բարձր որակով կատարելու հանգամանքը՝ խրախուսել դրամական պարգևատրմամբ 1,800,000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամի չափով՝ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
2.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա»։
Հիշեցնենք, որ Արթուր Մեսչյանն իր դիմումի համաձայն թողել է քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը և քաաղաքապետի օգոստոսի 12-ի որոշմամբ օգոստոսի 17-ից ազատվել է պաշտոնից։