Թափուր աշխատատեղ Կադաստրում․ աշխատավարձը՝ 212 հազար դրամ

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ Անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-26.1.1-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-26.1.1- Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաեւ աշխատանքի կազմակերպական լիազորությունների եւ ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Աշխատավայրը՝ ք. Երեւան, Արշակունյաց 7:

Անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 61-26.1.1- Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected] կամ [email protected] հասցեներով Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երեւան, Արշակունյաց 7) ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձեւը լրացվում է տեղում կամ էլեկտրոնային),
2. անձնագիր եւ/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաեւ զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի օգոստոսի 12-ից մինչեւ 2020 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը եւ 14:30-ից 17:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձեւաչափով:
Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն եւ պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետեւյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56- 58, 60, 66, 82, 84, 88-90
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

• «Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130648

• «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137135

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 6, 13, 20, 22, 25, 31 հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131562

• «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 35, 43, 44, 48, 74, 75
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137061

• Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք. հոդվածներ՝ 31
4, 14, 73, 92, 99, 101, 102, 103, 106, 109, 110, 111, 115, 148, 156, 159, 161, 163, 166, 171, 172, 173, 216, 217, 219, 223, 226, 227, 229, 230, 264
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137830

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երեւան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երեւան 2012 թ., էջեր՝ 70-130, 189-235
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

«Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի եւ լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երեւան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել