«Ջուխտակ լիճ» կոչվող տարածքում ուռենիներ են հատվել

Օգոստոսի 16-ին, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները մեր կողմից պահպանվող տարածքում հայտնաբերել են ուռենի տեսակի հատված ծառեր և ճյուղեր։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է հատման մասին՝ հրավիրելով իրավապահ մարմինների ուշադրությունը։

Անտառապահները հատված ծառերը հայտնաբերել են «Ջուխտակ լիճ» կոչվող հատվածում, որը սահմանակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքին։

Ներկայացվել է նաև հրապարակային հաղորդում հանցագործության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել