«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին ժամը 09․00-ից մինչև ժամը 20․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 7-րդ զանգվածի (ամբողջությամբ), Սարգիսաշեն թաղամասի, Դավիթ Բեկի փողոցին հարակից առանձնատների, բազմաբնակարան շենքերի և հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի, Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի, Գեղամա փողոցի, Չարենցի փողոցի 1–42 առանձնատների և հարակից հանրային օբյեկտների, ժամը 09․00-ից մինչև ժամը 17․00-ն՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գազասպառողների գազամատակարարումը: