Իրավաբան․net-ը հայտնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը հավելավճարով ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերի շրջանակում կամ անձամբ պետք է ապահովի, որ հեռախոսազանգի միջոցով մատուցվող հավելավճարով ծառայության սակագնի (խոսակցության րոպեավճարի) վերաբերյալ մինչև հեռախոսակապի հաստատման պահը համապատասխան ձայնային հաղորդագրության միջոցով անվճար տեղեկություններ տրամադրվի հավելավճարով ծառայությունից օգտվող բաժանորդին։
Որոշումն ուժի մեջ է մտել 2019-ի փետրվարի 1-ին։