««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը խորին ցավակցություններ է հայտնում Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, վիրաբույժ, բազմաթիվ բժշկական աշխատությունների հեղինակ սիրիահայ բժիշկ Ջանի Հադաթի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա շնորհիվ կյանքի նոր որակ ստացած բազմաթիվ պացիենտներին ` բժշկի մահվան կապակցությամբ:
Բացառիկ հայրենասեր և իր կոչմանը հավատարիմ մեծ մարդասեր բժշկին Հայաստանում անհամբերությամբ էին սպասում, որտեղ նա ոչ միայն բարեգործական բազում վիրահատություններ էր իրականացնում, այլև բժշկության ոլորտի իր փորձառությունն ու ուրույն ձեռագիրն էր փոխանցում գործընկերներին:
Ուժ, համբերություն բոլոր նրանց, ովքեր պատիվ են ունեցել համարվել նրա ընկերն ու գործընկերը:
Վառ հիշատակ, հարգելի բժիշկ, հանգչիր խաղաղությամբ…»,-նշվում է ԲԿ-ի հայտարարության մեջ։