Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ամբողջությամբ ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով

ՀՊՏՀ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Հարգելի՛ գործընկերներ

Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, դատավոր Կ. Համբարձումյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է Թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանի 16.07.2020 թվականի որոշման դեմ Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքին առնչվող դատական որոշումը, որով ՄԵՐԺԵԼ Է Ռ․ Հայրապետյանի ներկայացուցիչ Ժենյա Մինասյանի կողմից տարված վերաքննիչ բողոքը։

Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման առնչությամբ՝ սեփական նախասիրություններին և ճաշակին հաճելի հատվածներից կատարվող աղճատված մեկնաբանությունները բացարձակ ապատեղեկատվություն են և նպատակ ունեն հերթական մանիպուլյացիաներով ստվերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի ընտրության բացառապես օրինական գործընթացը։

Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք չտարածել այլոց կողմից մատուցվող ապատեղեկատվությունը։ Datalex.am կայքում հրապարակվելուց հետո դատարանի ամբողջական վճիռը կհրապարակենք հասանելի դառնալուց անմիջապես հետո։

Մինչ այդ Ռուբեն Հայրապետյանին հորդորում ենք հրապարակել վերաքննիչ դատական ակտն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ և ոչ թե սեփական նախաձեռնությամբ կատարված կրճատումներով»։

Նշենք, որ Երևանի ավագանու անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել որում ասվում է, որ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել