Հուլիսի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Պորշ Կայեն» մակնիշի մեքենայի լուսարձակները:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին:
Քրեական հետախույզների և փորձաքրեագիտական վարչության ծառայողների համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Ներքին Շենգավիթի 40-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 13-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: