Հաստատվել են նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը

ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1329 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների:

Որոշման համաձայն` ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ` հետևյալ մասնագիտություններով.

Լաբորատոր ախտորոշում – 2 տեղ

Ընդհանուր վիրաբուժություն – 2 տեղ

Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա – 8 տեղ

Ակնաբանություն – 1 տեղ

Մանկաբարձություն և գինեկոլոգիա – 1 տեղ

Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ – 2 տեղ

Նյարդաբանություն – 3 տեղ

Ուրոլոգիա – 1 տեղ

Ընտանեկան բժշկություն – 6 տեղ

Հոգեբուժություն – 1 տեղ

Մանկական հոգեբուժություն – 1 տեղ

Մանկաբուժություն – 3 տեղ

Նեոնատոլոգիա – 2 տեղ

Ներքին բժշկություն – 4 տեղ

Ինֆեկցիոն հիվանդություններ – 3 տեղ

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա – 1 տեղ

Ճառագայթային ախտորոշում – 4 տեղ

Սրտաբանություն /կարդիոլոգիա/ – 3 տեղ

Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ – 2 տեղ

Շտապբուժօգնություն – 2 տեղ

Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա – 2 տեղ

Համաճարակաբանություն – 2 տեղ

Դատաբժշկական փորձաքննություն – 1 տեղ

Մեղրիի հատկացվող տեղեր – 1 տեղ

Հիշեցնում ենք, որ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն:

Նշանակումներ կատարելիս` նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Նշենք, որ ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1504, էլ.հասցե` [email protected]:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել