«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը օգոստոսի 17-ից վերսկսում է Կիև-Երևան-Կիև երթուղով թռիչքները։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։
«Չվերթերը նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ընկերության ներկայացուցչի` COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։