Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները: 80,1% -ը կողմ է քվեարկել Լուկաշենկային, 10,1% -ը ՝ Տիխանովսկայային:
Հիշեցնենք, որ պետական բարձրագույն պաշտոնի համար պայքարում էին հինգ թեկնածուներ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, Անդրեյ Դմիտրիևը, Աննա Կանոպացկայան, Սվետլանա Տիխանովսկայան և Սերգեյ Չերչենը:
Ընդդիմության թեկնածու է համարվում Սվետլանա Տիխանովսկայան, որի ամուսինը այժմ կալանավորված է, և որին թույլ չեն տվել գրանցել իր թեկնածությունը։
Ընտրատարածքների փակվելուց հետո Միսնկում և Բելառուսի այլ քաղաքներում ցույցեր են սկսվել, մարդիկ համաձայն չեն հրապարակված թվերի հետ։ Ոստիկանությունը արդեն մի քանի օր է ակցիաներ են կազմակերպում ընդդեմ Լուկաշենկոյի կառավարման։
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը, Սվետլանա Տիխանովսկայան, որը քվեարկությունից հետո ստիպված էր մեկնել Լիտվա, նոր տեսաուղերձ է հղել բելառուսներին, նա կոչ է արել պայքարել: