Նոր փոփոխություններ՝ աշխատանքային գրքույկների հետ կապված

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N882 որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասինղ» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է Սոցիալական ապահովության ծառայությանը գործատուների և ֆիզիկական անձանց կողմից աշխատանքային գրքույկքների հանձնման և թվայնացման աշխատանքներում փոփոխություն կատարել։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեռևս 2015 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի համաձայն նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում։ Գործատուները պետք  է 2 տարվա ընթացքում լիազոր մարմնին՝ Սոցիալական ապահովության ծառայությանը հանձնեին աշխատողների գրքույկները,, այնուհետև՝  աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնեին։

2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված էր տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Սակայն հնարավոր չեղավ աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել (պատճառներից է հանդիսանում այն հանգամանքը, որ գործատուների մի մասը չէին ներկայացնում աշխատանքային գրքույկները, իսկ Ծառայությունը որևէ օրենսդրական լծակ չուներ գործատուների նկատմամբ և այլ հանգամանքներ)։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ այժմ առկա է շուրջ 130.000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։

Այժմ նախագծով առաջարկվում է սահմանել հստակ ժամկետ՝ Ծառայության կողմից գործատուներին ծանուցումներ ուղարկելու վերաբերյալ (30 օրացուցային օր), փոփոխվել է նաև ծանուցման եղանակը (էլեկտրոնային փոստի միջոցով), առավել մանրամասն կարգավորվել են այն իրավահարաբերությունները, երբ աշխատաքնային գրքույկները ներկայացվում են ֆիզիկական անձանց կողմից, առաջարկվել է փոփոխել աշխատանքային գրքույկները Ծառայության կողմից վերադարձնելու ժամկետը (վեց ամիս), հանվել է աշխատանքային գրքույկների  ակտերը հաշվառելու մատյանի հետ կապված իրավակարգավորումները (հաշվառումն իրականացվում է համապատասխան տեղեկատվական ենթահամակարգում) և այլն:

Այսպիսով առաջրկվում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածում լրացում կատարել մի քանի կետով

«2.1. Սկսած 2020 թվականի հունվարի 1-ից գործատուները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա,

իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները ներկայացնում են  հետևյալ ժամկետներում.

  • 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` ՀՀ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում,
  • 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեցամսվա ընթացքում,
  • 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում,
  • 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում,
  • մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։»։

«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով»։

Բացի այս, նախատեսվում է, որ ծառայության կողմից աշխատանքային գրքույկները ներկայացնելու մասին գործատուները կծանուցվեն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն օրացուցային օրվա ընթացքում, ընդ որում ծանուցումներն ուղարկվելու են գործատուի ներկայացուցչի էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ անհրաժեշտության և առկայության

  • դեպքում՝ նաև հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին.
  • աշխատանքային գրքույկները գործատուներին կամ ֆիզիկական անձին վերադարձնելու առավելագույն ժամկետը սահմանվել է վեց ամիս.
  • ներկայացված աշխատանքային գրքույկներում ակնհայտ անհամապատասխանությունների առկայության դեպքում մասին տեղեկանալու օրվանից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում գործատուն, ինչպես նաև ֆիզիկական անձը շտկված աշխատանքային գրքույկները սահմանված կարգով կրկին ներկայացնում է Ծառայության ստորաբաժանմանը:

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում Ծառայության կողմից գործատուներին ներկայացվող ծանուցումները կուղարկվեն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում: Հաշվի առնելով նաև ՀՀ-ում տիրող իրավիճակը՝  ծանուցումներն առաջարկվում է ուղարկել միայն էլեկտրոնային փոստի միջոցով, որն ավելի արագ է և ծախսատար չէ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև համապատասխան ծանուցումը կուղարկվի գործատուի ներկայացուցչի բջջային հեռախոսահամարին: Գործատուները, հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետները և կարգը, կներկայացնեն աշխատողների աշխատանքային գրքույկները, իսկ նշված պարտականությունը չկատարելու դեպքում՝ Ծառայություն համապատասխան հայցով կդիմի դատարան:

Արդյունքում, աշխատանքային գրքույկների հավաքագրման և տեսաներածման աշխատանքների ամբողջական իրականացման դեպքում՝ հնարավորինս դյուրին կլինի ֆիզիկական անձանց կենսաթոշակների և նպաստների նշանակման գործընթացը: Մասնավորապես, աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտորանայնացվելու դեպքում՝ քաղաքացիները հնարավորինս զերծ կմնան այլ պետական մարմիններին կամ գործատուներին դիմելու գործընթացից: Բացի այդ, նշված գործընթացը հնարավորություն կտա Ծառայությանը տիրապետել անձանց աշխատանքային գործունեության՝ մինչև 2013թ. ընկած ժամանակահատվածի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն՝ բացառելով ոչ իրավաչափ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակ նշանակելուն և նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել