«Լիդիան Արմենիա»-ն՝ ընկերության «թուրք բաժնետերերի» մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում անդրադարձել են ընկերությունում «թուրք բաժնետերերի» թեմային։

«Հարգելի գործընկերներ,

Ֆիդելիթի Քոնսալթինգ իրավաբանական գրասենյակի իրավաբան Արմեն Մելքումյանն այսօր իր Facebook-յան էջում անդրադաձել է այսպես կոչված «թուրք բաժնետերերի» թեմայի շուրջ միտումնավոր տարածվող անհեթեթություններին: Կարծում ենք, որ պատասխանն առավել քան սպառիչ է:

Գոյություն չունեցող «թուրքական բաժնեմասի» մասին.

Հանրության մեջ որպես իրավաբան-բնապահպան հանդես եկող Նազելի Վարդանյանը, Լիդիանի մասին տարածում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Երեկ տիկին Վարդանյանը հայտարարել է, որ Լիդիանի բաժնետոմսերի 41% ը պատկանում է թուրքերին։ Նշեմ, որ սա բացարձակ սուտ է։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, որ սկզբում ակտիվիստ-բնապահպանները, խոսում էին 40 թուրք բաժնետերերի մասին, հիմա արդեն 40 թուրքը դարձավ 41%, վաղը նրանք նույն հաջողությամբ կխոսեն 400%-ի կամ 4000 թուրքի մասին։

Իրականությունն այն է, որ ցանկացած գրագետ մարդ, կարող է բաց աղբյուրներից տեղեկանա, որ Լիդիան Արմենիայի 100% բաժնետերը ընկերության վերակազմավորման արդյունքում դարձել է Լիդիան Կանադա Վենչուրս ընկերությունը, որը պատկանում է խոշոր ամերիկյան եւ կանադական ներդրումային ֆոնդերի։ Լիդիան ինթերնեյշնլը, որը Ամուլսարի շուրջ տեւական ապօրինությունից հետո ստիպված եղավ ապացուցակվել, ուներ շուկայում վաճառվող 750 միլիոն բաժնետոմս։ Ինչպես եւ Հայաստանում գործող մի քանի այլ միջազգային կազմակերպություների՝ բանկերի, հեռահաղորդակցման ընկերությունների դեպքում, հազարավոր անհատներ կարող էին շուկայից գնել եւ վաճառել ընկերության բաժնետոմսեր, չունենալով ոչ մի մասնակցություն ընկերության կառավարմանը։ Այն ժամանակ նույնպես Լիդիանի կառավարիչ փաթեթը պատկանում էր խոշոր ամերիկյան և կանադական ներդրումային ֆոնդերին։ Այժմ՝ ապացուցակումից հետո, ընկերությունը չունի շուկայում վաճառվող բաժնետոմսեր, Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետոմս ունեցող հազարավոր անհատներից եւ որեւէ մեկը, ո’չ նախկինում, ո’չ հիմա, չի կարող մասնակցել ընկերության կառավարմանը։

Պարզապես տարակուսանք է առաջացնում, որ տիկին Վարդանյանը ունենալով բազմամյա մասնագիտական փորձ, պատշաճ կերպով չի գնահատել և վերլուծել հանրության համար հասանելի տեղեկատվությունը և ըստ էության տարածել է իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տվյալներ։ Նման տեղեկատվության տարածումը հավասարազոր է նրան, որ օրինակ՝ որևէ անձ պնդի, թէ իբրև բնապահպան-ակտիվիստների որոշակի շրջանակ օգտվում է բացառապես թուրքական ապրանքներից, կամ նրանցից մեկի ընտանիքին պատկանող գարեջրատունը կահավորված է բացառապես Թեղուտում կտրտված անտառանյութից, կամ Ամուլսարի դեմ նրանք պայքարում են բացառապես Ադրբեջանի տնտեսական շահերի սպասարկման շրջանակներում։ Բայց քանի որ Լիդիան Արմենիա ընկերությունը պատասխանատու է իր կողմից հրապարակվող տեղեկությունների իսկության համար, ուստի տարածում է բացառապես իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:

P.S. Ավելորդ չեմ համարում նշել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի 10.06.2020թ. կայացված վճռով Նազելի Վարդանյանի կողմից Ընկերության վերաբերյալ նախկինում տարածված տվյալները համարվել են զրպարտություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել