Տիգրան Ավինյանը հրաժարվեց արտագնա աշխատողներին վերաբերող սահմանափակումները մեղմելու խոստումից․ Էդմոն Մարուքյան

Տիգրան Ավինյանը հրաժարվեց արտագնա աշխատողներին վերաբերող սահմանափակումները մեղմելու իր խոստումից. Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ Ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ պարետատան նիստից հետո Տիգրան Ավինյանը խոսք էր տվել, որ մեղմացումները կազդեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների վրա, ինչն այսօր տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստի ժամանակ փորձում էր հերքել։

Մարուքյանը կից հրապարակել է տեսանյութ, որը պարունակում է ԱԺ-ում վարման կարգով իր խոսքը, պարետի տեղից բացականչությունն այն մասին, որ ինքը սխալ է լսել, ինքը նման բան չի ասել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել