Մի քանի մեքենաների վարորդները սկսել են արգելափակել երթևեկությունը Մինսկում գտնվող Պուշկինսկայա մետրոյի կայարանի հարևանությամբ: Դատելով Nexta Live Տելեգրամի ալիքում հրապարակված տեսանյութից ՝ վարորդները երթևեկում են հետիոտնների արագությամբ՝ թույլ չտալով այլ մեքենաների անցնել:
Օգոստոսի 12-ին Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել։ Քաղաքացիները համաձայն չեն կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հետ։
Ըստ ԿԸՀ-ի, հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի ղեկավարում է երկիրը: Նախագահի մյուս չորս թեկնածուներ վիճարկել են արդյունքները:
Տեսանյութը՝ այստեղ