Զրո թվին մոտենալու նպատակ չպետք է դնենք մեր առաջ․ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի վերջին տվյալների մասին

Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 12-ին արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվում է երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց կորոնավիրուսի հետ կապված վերջին տվյալների մասին։

Նախարարի խոսքով, այժմ բավական թեթև վիճակ է հիվանդանոցներում, իջել են նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների թիվը, որն այժմ տատանվում է 300-ի շրջանակներում։

«Հաղթահարման փուլը շարունակվում է։ Ես չեմ կարծում, որ 0 թվին մոտենալու նպատակ պետք է դնենք մեր առաջ։ Հավանաբար, ինչ-որ թվի՝ 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի, այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնել այդ 0-ին՝  կանոնները միայն պահելով, այսինքն՝ սովորելով ապրել կորոնավիրուսի հետ»,-ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել