Երևանի որոշ հասցեներում 30 ժամով գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10․00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 16․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1, Գ-3 թաղամասերի, Հասրաթյան փողոցի թիվ 25/2, 25/4, Մազմանյան փողոցի թիվ 5/9, Նորաշեն փողոցի թիվ 4, 12/16, 37, Գ.Չաուշի փողոցի թիվ 14/7 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել