Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
11-15-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան 40.30C (2006թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 14.00C (1981թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 26.30C