Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը հուլիսի 31-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել է 16 անձ։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 22.07.2020թ. 42/74035 միջնորդագիրը.
1. ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում ԵՀ «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք» (COM EAST) ծրագրի հետ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ինտելեկտուալ մրցույթում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար՝
1) Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.
ա. Մարի Թևոսյանին
բ. Աննա Հարությունյանին
գ. Ալբերտ Հովհաննիսյանին
դ. Ելենա Ամիրյանին
ե. Տաթև Հովակիմյանին
զ. Դավիթ Խաչատրյանին
է. Անուշ Մարգարյանին
ը. Միքայել Թովմասյանին
թ. Մարիամ Գրիգորյանին
ժ. Աննա Սարգսյանին
2. ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում ԵՀ «Քաղաքապետերի Դաշնագիր՝ Արևելք» (COM EAST) ծրագրի հետ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած «Էներգաարդյունավետությունն իմ աչքերով» լուսանկարչական մրցույթում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար՝
2) Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.
ա.Գեղամ Հովհաննիսյանին
բ. Վարդան Զօլագեանին
գ. Ելենա Ամիրյանին
դ. Անահիտ Շահինյանին
ե. Վալենտինա Մագուլյանին
զ. Սոնա Ռուստամյանին»։