Գյումրիից և Երևանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան Ֆեյսբուքյան էջը։
Մասնավորապես օգոստոսի 10-ին կիրականացվի Գյումրիից Մոսկվա չվերթ , օգոստոսի 13-ին՝ Երևանից Չելյաբինսկ, օգոստոսի 15-ին՝ Երևանից Եկատերինբուրգ։
«Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնություններ Ռուսաստանի տարածքային իշխանություններից, նախարարություններից և համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր գործող գրասենյակի հետ»,–ասվում է հաղորդագրությունում: