Իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ՝ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար․ փաստաբան

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վ.Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով՝ Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»:

Հիշեցնենք, որ երեկ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս այսօր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Աթանեսյանը իր հերթին նշում է, որ մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թուլատրելի չէ ոչ մեկին․ «․․․այդ թվում՝ իշխանահաճո լրատվամիջոցի լրագրողներին և նույնիսկ իրավապահ մարմիններին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել