Օգոստոսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8050 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6696 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 543 քաղաքացի, նրանցից 120-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 481 բնակիչ։
53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 36 դեպք: