Սուրեն Սահակյանը ներկայացնում է Ամուլսարի պահապան ջերմուկցիների պահանջները

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Ամուլսարի պահապան ջերմուկցիների պահանջներն են.
1. Համայնքային տարածքից դեպի Ամուլսարի տարածք հեռացնել 2 օր առաջ ինքնիրավչության միջոցով դրված վագոն-տնակները:
2. Պահնորդական ծառայությունը, որ մեկ ամիս առաջ ստանձնել ա պահակային ծառայությունը, առաջին օրվանից զբաղված ա սադրանքներով: էդ ամենը սկսել ա զենքով տարածք մուտք գործելով, շարունակվել ա նույն կերպ, վերջին սադրանքն էլ ջերմուկցիների վագոն-տնակը սեփական տնակով փոխարինելու սադրանքն էր: Կազմակերպության աշխատանքի օրինականության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, կան հարուցված քրեական գործեր: Պահանջը կազմակերպությանը լիցենզիայից զրկելն ա ու դրանց Ամուլսարի տարածքից հեռացնելը:
3. Վարչապետին պահանջն էն ա, որ քաղաքական կամք դրսևորի ու վերջապես հայտարարի էս թնջուկի հանգուցալուծման կառավարության բանաձևը:

Քանի որ խաղաղ հավաք անցկացնելու իրենց վայրը ոչ իրենց կամքով տեղափոխվել ա, նրանք գտնում են, որ իրավունք են ստացել ցանկացած վայրում շարունակել խաղաղ ակցիա իրականացնել, այդ թվում՝ միջպետական ճանապարհներին, մայրաքաղաքում՝ ով որտեղ ցանկանա և հնարավորություն ունենա:

Ռադ արեք էդ տնակները, վերականգնե´ք ստատուս քվոն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել