Այսօր՝ օգոստոսի 5-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ չնայած որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել, բայց նաև էական փոփոխություններ են լինելու արտակարգ դրության ռեժիմում սահմանված որոշակի արգելքների հետ կապված:
Նրա խոսքով, վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների, ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումների, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների հարցերը: