ՀՀ փովարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջու գրում է․
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։
Զորկացությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի մոտակայքում՝ լիբանանյան ռազմածովային բազային մոտ տարածքում հզոր պայթյուն է եղել։
Լիբանանի վարչապետ Հասան Դիյաբի խոսքով ՝ ավելի քան 70 մարդու կյանքը խլած ողբերգության պատճառը վեց տարվա ընթացքում 2,759 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումն է։
Նշվում է 78 զոհի և շուրջ 4000 վիրավորի մասին։